Կարծիք

28.05.2015 10:55


Այնտեղ էին նաև «Նաիրիտի» այն աշխատակիցները, ովքեր ժամանակին մեր դեմն էին կանգնում

Այնտեղ էին նաև «Նաիրիտի» այն աշխատակիցները, ովքեր ժամանակին մեր դեմն էին կանգնում

Ժամանակին աշխատել եմ «Նաիրիտում»՝ արտադրամասերից մեկի տնտեսագետի օգնական: Ի ուրախություն ինձ՝ երեկ հանդիպեցի իմ լավ ընկերներին, մեր հրաշալի կոլեկտիվի անդամներին: Տեսա նաև մի բան, որն ինձ զարմացրեց:
Այնտեղ էին նաև «Նաիրիտի» այն աշխատակիցները, ովքեր ժամանակին մեր դեմն էին կանգնում, երբ գործարանում ցույց էինք անում՝ պահանջելով մեր աշխատավարձերը: Դրանց թվում էին իմ աշխատած ժամանակվա գործարանի գլխավոր էներգետիկը, մամուլի խոսնակը, պահակային ծառայության աշխատակիցները, տարբեր արտադրամասերի պետեր: Ամեն ցույցից հետո ղեկավարները մաս-մաս գնում էին արտադրամասեր և սպառնում աշխատանքից ազատել: Իսկ հիմա, երբ իրենք են հայտնվել այն նույն վիճակում, ինչ վիճակում դեռ 2010-ից գտնվում են սովորական աշխատողները, նրանք նույնպես դուրս են եկել՝ արտահայտելու իրենց պահանջները: Բա, ընկերներ, ժամանակին դուք մեր դեմը կտրում էիք, երբ մենք պայքարում էինք մեր և ձեր իրավունքների համար, իսկ հիմա դուք եք մեր կողքը կանգնած, քանի որ ոտքներդ արդեն քարին է առել:

Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը