Քաղաքական

28.05.2015 09:20

Փայլակ Հայրապետյան. «Եթե Տիգրան Սարգսյանի բարոյականությունը 1 միլիոն է, ապա…»

Փայլակ Հայրապետյան. «Եթե Տիգրան Սարգսյանի բարոյականությունը 1 միլիոն է, ապա…»

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը մամուլից է տեղեկացել՝ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն իրեն դատի է տվել:

Նա նշել էր. «Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:
Գործարարն «Aravot.am»-ի հետ զրույցում չհրաժարվեց իր այդ հայտարարությունից, նորից կրկնեց ու ասաց՝ այդ մասին միայն ինքը չի ասել. «Ամբողջ աշխարհն է ասել, ես էլ եմ ասել, ի՞նչ է եղել… այդ գումարներն Աշոտ Սուքիասյանի եւ Կճոյանի հաշիվներին է նստել, ճիշտ է՝ հիմա կեղծում են, թե նման բան չկա, բայց ես ոչինչ ինձնից չեմ ասել, փաստաթղթերից ելնելով եմ ասել: Աշոտ Սուքիասյանն է ասել, որ այդ բաներն արել է, որ վարչապետն ու այդ կրոնականը դառնան իր տանիքը: Թող ինքն ապացուցի, որ այդպես չէ, ես էլ կլռեմ»:
Հարցին՝ շատ չէ՞ նախկին վարչապետի պահանջած մեկ միլիոն դրամը՝ զրպարտության համար, գործարարն ասաց. «Դե, եթե նրա բարոյականությունը մեկ միլիոն է, իհարկե, շատ չէ: Մեկ միլիոն դրամն ի՞նչ փող է որ բարոյականության համար»:
Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։