Աշխարհ

27.05.2015 21:05


ԱՄՆ–ում աշակերտներին դատի են տվել դպրոցում 72 հազ զատիկ բաց թողնելու համար

ԱՄՆ–ում աշակերտներին դատի են տվել դպրոցում 72 հազ զատիկ բաց թողնելու համար

ԱՄՆ Մերիլենդ նահանգի դպրոցներից մեկի աշակերտների դեմ դատական գործ են հարուցել դպրոցում 72 հազար զատիկ բաց թողնելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Washington Post»-ը 5 դիմակավորված դպրոցական առավոտյան ներխուժել է դպրոց և բաց թողել միջատներին: Դպրոցի կողքին կայանված մեքենայում երեխաներին սպասում էր ևս երկու աշակերտ: Ուսումնական հաստատության աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը պատմել է, որ երբ առավոտյան երեխաները և ուսուցիչները եկել են դասի, դպրոցում իսկական քաոս է սկսվել:

«Զատիկներն ամենուր էին: Նրանք ծածկել էին բոլոր պատերը: Տեղ–տեղ միջատները խմբվել էին և կույտեր ստեղծել» - պատմել է նա:

Դպրոցի աշխատողները սկսել են դուրս հանել միջատներին և ավարտել են դա ժամեր անց: Թեև միջատներով լի պարկերը դուրս են հանվել դպրոցից և ուղարկվել աղբաման, ականատեսները պնդում են, որ ոչ բոլոր զատիկներին է հաջողվել դուրս հանել դպրոցից, և դեպքից հետո աշակերտները և ուսուցիչները դեռ հանդիպում էին կենդանի միջատների դպրոցի տարբեր հատվածներում:

Նշվում է, որ միջադեպի օրը դասերը չեղյալ էին հայտարարվել: Քննության արդյունքում պարզվել է, որ աշակերտները գնել են միջատներին «Amazon» կայքում: Նրանցից 4–ն անչափահաս է եղել։ Աշակերտներին մեղադրել են վարչական իրավախախտումների մեջ, մասնավորապես՝ ապօրինի ներխուժման, սեփականության ոչնչացման և դասերը խափանելու հոդվածներով:

Տղաների չափահաս ընկերներին քրեական պատասխանատվության են ենթարկելու։ Դպրոցի աշակերտներից ոմանք տեղի ունեցած միջադեպը համարել են անվնաս կատակ և խնդրել պատասխանատվության չենթարկել միջադեպի հեղինակներին, սակայն որոշ ուսուցիչներ պնդում են, որ միջատներ տեսնելուց հետո մի քանի աշակերտ իրեն վատ է զգացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը