Տնտեսական

27.05.2015 15:25


ՀՀ ԱԳՆ–ն ծախսել է 2014թ. բյուջեով իրեն հատկացված գումարը

ՀՀ ԱԳՆ–ն ծախսել է 2014թ. բյուջեով իրեն հատկացված գումարը

ՀՀ ԱԳՆ–ն ծախսել է 2014թ. բյուջեով իրեն հատկացված 13,3 մլրդ դրամը։ Խորհրդարանում պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ԱԳՆ–ի մասով արձանագրվել է 99 տոկոս կատարողական:

–Բյուջեում ամենամեծ տեսակարար կշիռը կազմել են դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանության համար նախատեսված գումարները՝ 7.9 մլրդ դրամ, ինչպես նաև միջազգային կառույցներին ՀՀ անդամակցության գործընթացի համար հատկացվածը,-ասել է Ջանջուղազյանը։

Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանն էլ հավելել է, որ ԱԳՆ–ի բյուջեի 45%-ը հատկացվում է աշխատավարձերի վճարմանը։

–Մեծ մասը կազմում են կոմունալ ծախսերը,-նշել է նա՝ հավելելով, որ ԱԳՆ–ն ընդհանուր առմամբ 800 հազար ԱՄՆ դոլարի պարտք ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը