Տնտեսական

27.05.2015 15:20


Նաիրիտցիներն այսօր կմիանան էլէներգիայի թանկացման դեմ պայքարողներին

Նաիրիտցիներն այսօր կմիանան էլէներգիայի թանկացման դեմ պայքարողներին

«Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված աշխատակիցներն այսօր՝ ժամը 18.00–ին, կհավաքվեն ՀՀ կառավարության մոտ, որտեղից երթով կշարժվեն Ազատության հրապարակ՝ միանալու էլէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ նաիրիտցիները բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26–ի դիմաց՝ պահանջելով լուծում տալ աշխատավարձերի պարտքի մարման խնդրին։ Ցույցն ավարտվել է՝ առանց որևէ պաշտոնյայի հետ հանդիպելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը