ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Այցի ժամանակ տեղի է ունեցել ընտանեկան նորությունների փոխանակում»,- նշել է Է. Մուսայելյանը։
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց բնակության պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի, և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։