Վ. Օսկանյան. «Իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են»
Վարդան Օսկանյանն, անդրադառնալով իր հետ կապված տարատեսակ լուրերին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է թողել.
«Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո, իբր, լքել եմ Հայաստանը:
Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա, և նման մտադրություն չունեմ:
Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մանդատ ունեցող և արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ, և իրականացվեն բարեփոխումներ։
Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն:
Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/VartanOskanian/posts/995712563773267