ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը կոչ է անում Թուրքիային հարգել խոսքի ազատության իրավունքը
«asbarez.com»-ի տեղեկացմամբ՝ կոնգրեսական Ալան Գրեյսոնի նախաձեռնությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ նոր բանաձև է ներկայացվել, որը կոչ է անում Թուրքիային անհապաղ չեղարկել խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներն ու հարգել համամարդկային իրավունքները: Այն կքննարկվի հունիսի 2-ին։
Նշվում է, որ բանաձևը, հավանաբար, չի ընդունվի մինչև Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Փաստաթղթի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք խոսքի ազատության հետ կապված լրջագույն խնդիրների առնչությամբ: Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են մեդիադաշտի, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների ազատ արտահայտվելու իրավունքը:
«Ժողովրդավար, բաց հասարակություն ունենալու համար թուրքական կառավարությունը պարտավոր է հարգել համամարդկային իրավունքները, հատկապես՝ խոսքի ազատության իրավունքը»,–ասվում է բանաձևում։

7or.am