Լրահոս

27.05.2015 11:23


15-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

15-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մայիսի 26-ին՝ ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բուռնազյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը