Քաղաքական

27.05.2015 10:37

Քերրի. «ԱՄՆ–ը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ուղիներ փնտրելուն»

Քերրի. «ԱՄՆ–ը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ուղիներ փնտրելուն»

ԱՄՆ–ը հավատարիմ է մնում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ուղիներ փնտրելուն։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր շնորհավորական ուղերձում։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, նա նաև նշել է, որ Վաշինգտոնը լրջորեն աջակցում է Ադրբեջանի դերին Հարավային գազային միջանցքի միջոցով Եվրոպային էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում։

Քերրին ընդգծել է նաև Վաշինգտոնի և Բաքվի համագործակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։