Պեսկովն անհրաժեշտ չի համարում արձագանքել Օբամայի հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չպետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը՝ «Ուկրաինայի հարցով ՌԴ–ի աճող ագրեսիայի» մասին։
«Դա նոր պնդում չէ. նման հայտարարությունների մենք քանիցս արձագանքել ենք, դրա համար էլ անհրաժեշտություն չենք տեսնում նոր պատասխան ձևակերպելու մեջ»,–ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, «Գազետա»–ի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարել էր, որ Ռուսաստանն ավելի ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հարցով։
«Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը և այդ հարցով Ռուսաստանի որդեգրած ավելի ագրեսիվ դիրքորոշումը»,–ասել է Օբաման։
Իր հերթին Սթոլթենբերգը նկատել էր, որ ուկրաինական հակամարտությաունում դեռ կա «ճանապարհ դեպի խաղաղություն»։

7or.am