Աշխարհ

27.05.2015 10:05


Լիբիայում մահափորձ են իրականացրել վարչապետի դեմ

Լիբիայում մահափորձ են իրականացրել վարչապետի դեմ

Լիբիայում զինված անձինք մահափորձ են իրականացրել վարչապետ Աբդալլա Աբդուրահման աթ–Թանիի դեմ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Agence France-Presse»–ին հղումով։

«Փամփուշտները դիպել են վարչապետի մեքենային, որի ուղղությամբ զինված անձինք կրակ են բացել այն պահին, երբ նախագահը դուրս էր գալիս երկրի շրջաններից մեկից, որտեղ խորհրդարանի նիստ էր տեղի ունեցել»,–հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։

Նշվում է, որ վարչապետը չի տուժել, բայց թիկնապահներից մեկը վիրավորվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը