Քենիացի փաստաբանն Օբամայի դստեր ձեռքի դիմաց 150 գլուխ անասուն է առաջարկել (լուսանկար)
Քենիացի երիտասարդ իրավաբան Ֆելիքս Քիփրոնոն ԱՄՆ խախագահ Բարաք Օբամային50 կով, 70 ոչխար և 30 այծ է առաջարկել դստեր՝ Մալիայի ձեռքի դիմաց։ Այս մասին գրում է «The Nairobian»–ը։
«Ես հետաքրքրված եմ նրանով 2008–ից»,–հայտարարել է երիտասարդը՝ հավելելով, որ ոչ մեկի հետ հարաբերություն չի ունեցել այն բանից հետո, երբ խոստացել է հավատարիմ լինել Մալիա Օբամային:
Քենիացին հույս է հայտնել, որ այս տարվա հուլիսին Օբաման կայցելի Քենիա, որն ԱՄՆ առաջնորդի հոր ծննդավայրն է, և կբերի իր հետ նաև դստերը։ Քիփրոնոն մտածում է ամուսնության առաջարկ անել Մալիային նախնիների հողում:
«Մարդիկ կարող են մտածել, որ ինձ հետաքրքրում են նրանց փողերը, բայց դա այդպես չէ. իմ սերն իրական է»,–ասել է քենիացին։ Նա պարտավորվել է «խոստումնալից» ապագա ապահովել ԱՄՆ նախագահի դստեր համար, նշել, որ Մալիային կսովորեցնի կով կթել, եգիպտացորենի ալյուրից ավանդական աֆրիկյան ուտեստ պատրաստել և այլն:
Քենիացի փաստաբանն Օբամայի դստեր ձեռքի դիմաց 150 գլուխ անասուն է առաջարկել (լուսանկար)
Քենիացի երիտասարդ իրավաբան Ֆելիքս Քիփրոնոն ԱՄՆ խախագահ Բարաք Օբամային 50 կով, 70 ոչխար և 30 այծ է առաջարկել դստեր՝ Մալիայի ձեռքի դիմաց։ Այս մասին գրում է «The Nairobian»–ը։

7or.am