Լրահոս

26.05.2015 17:25


Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի աջակցությունից

Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի աջակցությունից

Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի Եվրոպական առաջին խաղերի կազմկոմիտեի ֆինանսական աջակցությունից։

–Ֆինանսական բոլոր ծախսերը կատարել է ՀԱՕԿ նախագահը,–ասել է նա։

Ռոստոմյանը նաև նշել է, որ Հայաստանն այդ խաղերում ներկայացնելու է 25 մարզիկ։ Նրանք հանդես են գալու 6 մարզաձևում:

Ոսկե մեդալ նվաճող հայ մարզիկին ՀԱՕԿկպարգևատրի 50 հազար, արծաթե մեդալակրին՝ 30 հազար, բրոնզե մեդալակրին՝ 20 հազար դոլարով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը