Օձուն գյուղում հայտնաբերվել է 71-ամյա ծերունու կախված դին
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ոստիկանության Թումանյանի բաժնից ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել, և դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «shamshyan.com»–ը հայտնում է, որ փրկարարները իջեցրել են նշված գյուղի տներից մեկի սանդուղքից կախված 71-ամյա Ա. Ա.-ի դին:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած ծերունին ամուսնացած էր, ուներ երեխաներ, թոռներ և ստացել էր կաթված: Անգամ 1 շաբաթ առաջ նա իր ընտանիքի անդամներին հայտնել էր, որ չի ուզում ապրել, և վերջ է տալու կյանքին: