Սուրիկ Խաչատրյանի սիրտը լավ չէ. դեղահաբեր է ընդունում
Այսօր ԱԺ-ում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բացակայել է։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ նախարարությունում տեղի ունեցած խոհրդակցությունից հետո թույլ է տվել, որ նա գնա, քանի որ իրեն վատ է զգացել. «սիրտը լավ չէր»:
Նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը նույնիսկ դեղահաբեր է ընդունել, նաև խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին։
Ի դեպ, անդրադառնալով Սյունիքի մարզպետի մեքենայի վրա արձակված կրակոցներին՝ Ա. Երիցյանը հայտարարել է, որ ժամանակին, երբ դեռ Քանաքեռի բաժանմունքի պետն էր, իր դեմ էլ է մահափորձ իրականացվել:
Երիցյանը նաև չի հավատում, որ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցները բեմականացված են, քանի որ «այդպիսի բան չի կարող նորմալ մարդն անել, դա իրոք մահափորձ էր»։
Իսկ այն, որ այդքան կրակոցներից Սուրիկ Խաչատրյանը չի տուժել, նախարարը հայտարարել է. «Տա Աստված՝ բոլորս այդպես հովանավորված լինենք»։

7or.am