Աշխարհ

26.05.2015 19:00


Սև ծովի հատակին անտիկ դարաշրջանի նավ է հայտնաբերվել (տեսանյութ)

Սև ծովի հատակին անտիկ դարաշրջանի նավ է հայտնաբերվել (տեսանյութ)

Անտիկ դարաշրջանի հսկայական նավ են հայտնաբերել «Ռոստով դայվ» խորջրային հետազոտությունների ակումբի մասնակիցները Ղրիմում՝ Սևաստոպոլի մոտակայքում: Նավը հայտնաբերվել է Սև ծովի հատակին՝ 82 մետր խորության վրա:

Ինչպես տեղեկացնում է «Tvzvezda»-ն, ակումբի ղեկավար Ռոման Դունաևը դիմել էր ՌԴ պաշտպանության նախարարության և Ռուսական աշխարհագրական միության ղեկավարությանը՝ խնդրելով աջակցել համատեղ արշավախմբի ստեղծմանը, որի նպատակն է ապահովել մշակութային արժեքների անվտանգությունը: Հայտնաբերված նավի երկարությունը կազմում է 125 մետր, ինչն առիթ է դարձել ենթադրելու, որ խորտակվել է ոչ թե մեկ, այլ երկու նավ:

Նավում գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հարյուրավոր սափորներ, որոնց մեծ մասը պահպանվել է ամբողջական տեսքով, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նավով գինիներ և ձեթեր են տեղափոխել:

Հունիսի 10-ին մեկնարկող ՌԴ պաշտպանության նախարարության խորջրային աշխատանքների գլխավոր վարչության, Որոնման և փրկարարական գործողությունների վարչության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ արշավի ընթացքում նախատեսվում է պարզել՝ մոտավորապես որ թվականին է խորտակվել նավը, և ինչն է եղել խորտակվելու պատճառը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը