Աշխարհ

26.05.2015 14:13


Պտտահողմը 6 վայրկյանում ավերել է մեքսիկական քաղաքը (լուսանկարներ, տեսանյութ)

Պտտահողմը 6 վայրկյանում ավերել է մեքսիկական քաղաքը (լուսանկարներ, տեսանյութ)

Նախօրեին ԱՄՆ–ին սահմանակից մեքսիկական Սյուդադ–Աքունյա քաղաքում ավերիչ պտտահողմ է սկսվել։ Այն տևել է ընդամենը 6 վայրկյան, սակայն դա էլ բավական է եղել քաղաքին լրջագույն վնասներ պատճառելու համար։

Մրրկասյունը հարվածել է առավոտյան՝ պիկ ժամի, երբ մարդիկ շտապում էին աշխատանքի։ Մոլեգնած տարերքի զոհ է դարձել 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տուժել է ավելի քան 200 մարդ, շատերը հոսպիտալացման կարիք ունեն։

Մթնոլորտային մրրիկն ավերել է հարյուրավոր տներ, արմատախիլ արել ծառեր, շրջել մեքենաներ։ Տեղական իշխանությունները նշել են, որ նման հզոր պտտահողմ քաղաքում չի եղել հարյուրավոր տարիներ։ Մրրկասյունը շարժվել է 270–300 կմ/ժ արագությամբ։

Ցիկլոնը ջրհեղեղ է առաջացրել հարևան ամերիկյան Տեխասում, որտեղ առնվազն 3 մարդ է զոհվել, 12–ն՝ անհայտ կորել։ Տեխասի 24 շրջան աղետի գոտի է հայտարարվել. տեղատարափը փողոցները սրընթաց գետերի է վերածել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը