Արամ Հարությունյան. «Այս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել, որ երբ «երկրի հերն անիծվում է», արդեն նշանակություն չունի՝ Եվրոպա կգնանք, թե ինչ պայմանագիր կստորագրենք։
–Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը չարիք են և պետք է հեռանան,–ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ իրեն չի հետաքրքրում, թե քաղաքականությունից հեռանալուց առաջ Գագիկ Ծառուկյանն ինչ հայտարարեց.
–Ինձ միայն հետաքրքրում է, որ 500 հազար ձայն ստացած գործչին օրը ցերեկով ստիպեցին հեռանալ քաղաքականությունից։ Համաժողովրդական շարժումը ոչ թե տապալվեց, այլ պետական ու քաղաքական ահաբեկչություն իրականցվեց։Իշխանությունը քաղաքական ուժերի հետ հաշվեհարդար է փորձում տեսնել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Խնդրի լուծման միակ տարբերակն իշխանափոխությունն է: Այս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման։
Ա. Հարությունյանը նաև նշել է, որ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը վաղվանից ստորագրահավաք է սկսելու՝ «Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի գործողություններն ու հայտարարությունները համարո՞ւմ եք սահմանադրական» հարցադրմամբ:
Արամ Հարությունյան. «Այս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել, որ երբ «երկրի հերն անիծվում է», արդեն նշանակություն չունի՝ Եվրոպա կգնանք, թե ինչ պայմանագիր կստորագրենք։
–Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը չարիք են և պետք է հեռանան,–ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ իրեն չի հետաքրքրում, թե քաղաքականությունից հեռանալուց առաջ Գագիկ Ծառուկյանն ինչ հայտարարեց.
–Ինձ միայն հետաքրքրում է, որ 500 հազար ձայն ստացած գործչին օրը ցերեկով ստիպեցին հեռանալ քաղաքականությունից։ Համաժողովրդական շարժումը ոչ թե տապալվեց, այլ պետական ու քաղաքական ահաբեկչություն իրականցվեց։ Իշխանությունը քաղաքական ուժերի հետ հաշվեհարդար է փորձում տեսնել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Խնդրի լուծման միակ տարբերակն իշխանափոխությունն է: Այս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման։

7or.am