Լրահոս

26.05.2015 21:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 25-ից 26-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության` 17, խարդախության` 4, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը