Լրահոս

26.05.2015 12:12


Զորամասի հենակետի պետը մեղադրվում է զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Զորամասի հենակետի պետը մեղադրվում է զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։
Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի, 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ, հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:
Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին՝ չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը