Բերման են ենթարկվել ՀԽ մի խումբ երիտասարդ աջակիցներ
Ռեժիմը ջղաձիգ քայլեր է կատարում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը խոչընդոտելու համար
Ռեժիմը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել Հիմնադիր խորհրդարանի գործունեությունը: Անցած գիշեր ոստիկանության մեծաքանակ կարգախմբերով հետապնդվել և բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ երիտասարդ աջակիցներ:
Երիտասարդները մայիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում անցկացվող «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ են փակցրել էլեկտրասյուների վրա:
Ոստիկանությունը պատճառաբանել է, որ երիտասարդներին բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը) պահանջները խախտելու հիմքով: Նրանց երեք ժամ պահել են ոստիկանությունում, այնուհետև ազատ են արձակել: Հատկանշական է, որ նույն էլեկտրասյուների վրա ամեն օր ոստիկանության աչքի առաջ մարդիկ տարբեր պաստառներ և գրություններ են փակցնում, սակայն մինչ օրս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Մինչդեռ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի իրազեկմանը հնարավորինս խոչընդոտելու նպատակով ոստիկանությունը հատկացրել է ավելի քան մեկ տասնյակ ավտոմեքենաներ և ավելի քան հարյուր ոստիկանության ծառայող: Ընդամենը մի խումբ երիտասարդների խաղաղ և իրավաչափ ակցիայի նկատմամբ ռեժիմի այսպիսի անհամաչափ ուշադրությունը և անհարկի ջղաձիգ քայլերը վկայում են այն մասին, որ ռեժիմն զգում է իր մոտալուտ վախճանը: Հիմնադիր խորհրդարանը, անտեսելով իր դեմ հարուցված բոլոր խոչընդոտները, հետևողականորեն շարունակելու է ռեժիմին հեռացնելու նպատակով համախմբել մեր ժողովրդին ու նրա ընդդիմադիր քաղաքական ակտիվին:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարութուն