Լրահոս

26.05.2015 11:04


«Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ–ներում թմրամիջոց է հայտնաբերվել

«Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ–ներում թմրամիջոց է հայտնաբերվել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված 304 գրամ սուրճի, կաթի փոշու և շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված:

Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մեքենաների զննման կետում հիմնարկի սնունդ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան զննելիս թափքի վրանը պահող երկաթյա ձողին փաթաթված շորի տակից հայտնաբերել և առգրավել են 1,7 գրամ մուգ շագանակագույն մածուցիկ զանգված, 1,5 գրամ չորացված բուսական զանգված և «B 8» դաջվածքով 0,4 գրամ քաշով մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ան ՔԿՎ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը