Լրահոս

26.05.2015 10:45


Կրկին պայթյուն է տեղի ունեցել գազալցակայանում (լրացված)

Կրկին պայթյուն է տեղի ունեցել գազալցակայանում (լրացված)

Մայիսի 26-ին՝ ժամը 09.52-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում, լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ պայթյունի հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել է Volkswagen Tuareg մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 4 վիրավոր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու հրդեհն առաջացել են գազի ճնշման կայանում: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխում են Երևան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը