Լրահոս

26.05.2015 10:33

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն Բաղրամյան 26–ի դիմաց

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն Բաղրամյան 26–ի դիմաց

Այսօր՝ ժամը 11.00–ին, «Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված հարյուրավոր աշխատակիցներ հերթական բողոքի ակցիան կիրականացնեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

Հիշեցնենք՝ գործարանն աշխատողներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերով՝ մինչև տարեվերջ այն հնարավոր է՝ մարվի, սակայն նաիրիտցիները, հավատ չընծայելով նման խոսքերի, շարունակում են բողոքի տարբեր գործողություննեով պայքարել իրենց սահմանադրական իրավունքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։