Աշխարհ

26.05.2015 10:20


Բրիտանացի նախարարների աշխատավարձը մինչև 2020թ. չի բարձրանա

Բրիտանացի նախարարների աշխատավարձը մինչև 2020թ. չի բարձրանա

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ մինչև 2020թ. նախարարների աշխատավարձը չի բարձրանա։ «Sunday Times»–ում լույս տեսած հոդվածում նա նշել է. «Բոլորս միասին պետք է օգնենք մարել պետական պարտքը»։

«vestifinance»–ի տեղեկացմամբ՝ նախարարների սառեցված աշխատավարձերի չափը հնարավորություն կտա տնտեսել տարեկան մոտ 800 հազ ֆունտ ստեռլինգ (1,239 մլն դոլար)։

Բրիտանացի նախարարների աշխատավարձը չի բարձրացել նաև 2010թ.։ Ներկայումս նրանք ստանում են տարեկան 134,565 հազ ֆունտ (208 հազ դոլար)։ Ինչպես գրում է «BBC»–ն, վարչապետի աշխատավարձը կազմում է տարեկան 142,5 հազ ֆունտ (220 հազ դոլար)։

Խորհրդարանի էթիկայի անկախ հանձնաժողովը (IPSA) խորհուրդ է տվել բարձրացնել 650 պատգամավորի աշխատավարձը 9%–ով, սակայն նախարարների կաբինետն արդեն իսկ հասկացրել է, որ համաձայն չէ IPSA–ի հետևությունների հետ, քանի որ կոշտ տնտեսության դեպքում պետծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ ոչ ավելի, քան 1%–ով։

Անգլիական բանկի կանխատեսմամբ՝ ինֆլյացիան երկրում մի որոշ ժամանակ կմոտենա 0–ի, սակայն տարեվերջին փոքր–ինչ կուժեղանա, իսկ երկու տարվա ընթացում կվերադառնա տարեկան 2%–ի։

Պաշտոնական տվյալներով՝ Բրիտանիայում գործազրկությունը սկսում է կրճատվել, և աշխատող մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը