Լրահոս

26.05.2015 07:36


Սյունիքի կրակոցների գործով խուզարկություններ են կատարվել 9 տարբեր հասցեներում

Սյունիքի կրակոցների գործով խուզարկություններ են կատարվել 9 տարբեր հասցեներում
Քննչական կոմիտեն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Գորիսի քաղաքարետի թեկնածու Տիգրան Կարապետյանի առանձնատանը կատարված խուզարկության մասին շրջանառվող լուրերը։
«Նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, շուրջ 4 տասնյակ անձ հարցաքննվել է, 6 անձի պատկանող թվով 9 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ»,-«Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների փաստով հարուցված գործի շրջանակներում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու գործարար Տիգրան Կարապետյանի առանձնատանը կատարված խուզարկության մասին մամուլում հրապարակված տեղեկությունները՝ ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Սակայն, քննության շահերից ելնելով, նա հրաժարվեց անուններ նշել և այլ մանրամասներ հաղորդել:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը