Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Սևանի Սայաթ-Նովա փողոցից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտյոմ Խ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Խ.-ն նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված փողոցում վիճաբանության մեջ է մտել է իր ծանոթ, 1995 թ. ծնված Անի Մ.-ի հետ, և ոլորելով նրա ձեռքը` բացահայտ հափշտակել է 96.000 դրամ արժողության բջջային հեռախոսը: Գողոնը հայտնաբերվել և վերցվել է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Սևանում կողոպուտ էր կատարել
Մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Սևանի Սայաթ-Նովա փողոցից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արտյոմ Խ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Խ.-ն նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված փողոցում վիճաբանության մեջ է մտել է իր ծանոթ, 1995 թ. ծնված Անի Մ.-ի հետ, և ոլորելով նրա ձեռքը` բացահայտ հափշտակել է 96.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: