Իտալացին այրել է ոստիկանական մեքենան, որում երկու սպա կար (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Սիցիլիայում: Ռագուզա քաղաքի բնակիչ, 39-ամյա Ջանլուկո Անգոլինոն օրը ցերեկով այրել է ոստիկանության մեքենան, որում այդ պահին 2 ոստիկան կար: Այս մասին տեղեկացնում է «Fapnews»-ը:
Փողոցում տեղադրված տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է տղամարդը մոտենում դանդաղ շարժվող մեքենային՝ ձևացնելով, որ ինչ-որ հարց է ցանկանում տալ ոստիկանության աշխատողին: Մինչ ոստիկանները պատրաստվում էին լսել նրա հարցը, հանցագործը մեքենայի տանիքին բենզինով լի տարա է դրել և հրկիզել այն, որից հետո փորձել է փախչել միջադեպի վայրից, սակայն իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրան։
Նման քայլի դիմելու դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Այժմ Անգոլինոն գտնվում է անազատության մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում մահափորձ կատարելու, պետական սեփականությանը վնաս հացնելու, ինչպես նաև վնաս պատճառելու նպատակով բռնկվող նյութեր կրելու հոդվածներով:

7or.am