Արդարադատության նախարարը՝ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու մասնակցությամբ գործերի մասին
«Եթե ես այդ հարցին պատասխանեմ, միամիտ տպավորություն չե՞մ թողնի ձեզ վրա: Լուրջ իրավաբանը՝ նախարարի պաշտոն զբաղեցնող, կարո՞ղ է նման հարցի պատասխանել՝ այսպիսի սիրողական մակարդակով: Դիլետանտական կստացվի, եթե ես լրատվության միջոցներով ստացված ինֆորմացիայի հիման վրա նման բան ասեմ ձեզ»,- ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարը տեսնո՞ւմ է ձևացում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներ արձակելու հարցում:
Հարցին, թե նախարարը հավատո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանի որդու գործով արդար քննությանը՝ հաշվի առնելով այն, որ հասարակությունը վստահ է, որ մարզպետի որդին կրկին չի պատժվի, և գործում ներկայացված է որպես վկա, ոչ թե կասկածյալ, նախարարն ասաց. «Այդ ամենը թույլ է տալիս հույս ունենալ, որ քննությունը կգա իր տրամաբանական ավարտին և՛ օրենքի տեսակետից, և՛ ճշմարտության»:

Աղբյուրը՝ «Zham.am»