Աշխարհ

25.05.2015 19:45


Գիտնականները պարզել են՝ ինչու են 3D-ֆիլմերն օգտակար առողջությանը (տեսանյութ)

Գիտնականները պարզել են՝ ինչու են 3D-ֆիլմերն օգտակար առողջությանը (տեսանյութ)

Բրիտանացի հետազոտողները հերքում են եռաչափ ֆիլմերի պատճառած վնասի մասին տեղեկատվությունը։

Կինոսիրողները հաճախ են բողոքում, որ 3D-սեանսներից հետո գլխացավեր են ունենում, սակայն բրիտանացի հետազոտողների ուղումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում 3D ֆիլմերը ոչ միայն դիտարժան են, այլև օգտակար։

Նյարդակենսաբաններ Պատրիկ Ֆեգանը և Բրենդան Ուոքերը համոզված են, որ 3D-սեանսը խթանում է ուղեղի ակտիվությունը։ Ըստ նրանց՝ եռաչափ ֆիլմեր դիտած մարդկանց ռեակցիան արագացել է 11%–ով, տեղեկատվության յուրացումը՝ 23%–ով։ Մինչդեռ, 2D-ֆիլմերից հետո այդ ցուցանիշները 5 անգամ ցածր են եղել։

«3D ֆիլմերը կարող են դանդաղեցնել ուղեղի ծերացումը»,–ասել է Պատրիկ Ֆեգանը։

Այդուհանդերձ, 3D ֆիլմերի արդյունավետության մասին միանշանակ գնահատական չկա. 2011թ. Կալիֆոռնիայի գիտնականները հայտարարեցին, որ 3D–ն ոչ միայն վնասում է տեսողությունն ու գլխացավ առաջացնում, այլ նաև ոչ մի յուրահատուկ զգացողություն չի առաջացնում՝ մյուս ձևաչափի ֆիլմերի համեմատ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը