Քաղաքական

25.05.2015 14:48


Գ.Չուգասզյան. «Ռեժիմն ամենից շատ վախենում է քաղաքացիական անհնազանդությունից»

Գ.Չուգասզյան. «Ռեժիմն ամենից շատ վախենում է քաղաքացիական անհնազանդությունից»

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը վստահ է, որ Հայաստանի իշխանություններն ամենաշատը վախենում են զանգվածային անհնազանդությունից։

Ռեժիմը մեզ ցույց տվեց, որ իրեն հեռացնելու միակ ձևը քաղաքացիական անհնազանդությունն է,–այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ պահն արդեն հասունացել է։

Գ.Չուգասզյանը նշել է, որ մայիսի 30-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կիրառելու են նաև հակագրոհի մարտավարությունը.

–Քաղաքացիական անհնազանդության քայլերը՝ հոսանքն անջատել, այլ ակցիաներ, և մնացած զինանոցը պետք է ընդարձակվեն: Մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքացիական անհնազանդությունն իրենց սահմանադրական իրավունքն է. դա հակաօրինական չէ:

Ժիրայր Սեֆիլյանն էլ ավելացրել է, որ փոխել են մարտավարությունը, և գնալով քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով՝ այժմ ոչ թե հայտարարում են, որ այլ քաղաքական ուժերը պետք է ռեժիմի ծիրից դուրս գան, այլ հիմա կարող են պայքարել թե՛ ռեժիմի ծիրից ներս, թե՛ ռեժիմի ծիրից դուրս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը