Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար ՍերգեյԼավրովի և նրա ադրբեջանցի պաշտոնակից ԷլմարՄամեդյարովի մի քանի ժամ տևած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ–ի հակամարտության խնդիրը։
«Հարցըհասունացելէ,ևայնպետքէլուծել»,–ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը, հանդիպումից հետո հայտարարել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ «Արևելյանգործընկերության» գագաթաժողովում ընդունված հռչակագրում ադրբեջանական կողմը պնդում էր ներառել ԼՂ հակամարտության կարգավորման բանաձևը, սակայն ստիպվածէեղելբավարարվել հայտարարությամբ:
Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և որ այդ հարցն իրենց երկրի արտաքինքաղաքականությանառաջնահերթություններիցէ։ Լավրովը նաև նշել է, որ այդ հակամարտությունը շատ է ձգվել։
Լավրովն ու Մամեդյարովն անդրադարձել են ԼՂ խնդրին
Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի մի քանի ժամ տևած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ–ի հակամարտության խնդիրը։
«Հարցը հասունացել է, և այն պետք է լուծել»,–ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը, հանդիպումից հետո հայտարարել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ընդունված հռչակագրում ադրբեջանական կողմը պնդում էր ներառել ԼՂ հակամարտության կարգավորման բանաձևը, սակայն ստիպված է եղել բավարարվել հայտարարությամբ:
Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և որ այդ հարցն իրենց երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Լավրովը նաև նշել է, որ այդ հակամարտությունը շատ է ձգվել։
7or.am