Լրահոս

25.05.2015 21:11


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 22-ից 25-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 22-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 32-ը: Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 11, յուրացման` 2, խուլիգանության` 4, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 7, խարդախության, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը