Կարծիք

25.05.2015 12:25


Պիտի այնպես անենք, որ Սփյուռքը կրկին երեսով թեքվի դեպի մեզ

Պիտի այնպես անենք, որ Սփյուռքը կրկին երեսով թեքվի դեպի մեզ

Անկեղծ ասած, արդեն մի քանի տարի չեմ հետևում «Եվրատեսիլին», բայց ստիպված եմ լինում ինֆորմացիա կարդալ այդ մրցույթի մասին, քանզի գրեթե բոլորն իրենց պարտքն են համարում գրել այս թեմայի մասին, ռուսերեն ասած՝ «не будем отрываться от коллектива»: Ուստի, մի կարճ բան կգրեմ:

Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մասնակցում այդ մրցույթին: Եթե մենք ուզում ենք բարձրաձայնել մեզ հուզող խնդիրները, ինչպես այս տարի, ապա պիտի պատրաստ լինենք զբաղեցնել թե 16 և թե նույնիսկ 25-րդ հորիզոնականը, քանի որ եթե նույնիսկ Սփյուռքը մոբիլիզացվի, դժվար կլինի շատ բարձր տեղ զբաղեցնել միայն հայերին հուզող խնդրի մասին երգելիս:

Իսկ եթե մենք ուզում ենք հաղթել, մենք պիտի եվրոպական ստանդարտներին ու ոճին համահունչ երգ գրենք, շոու նախապատրաստենք, որակյալ տեսահոլովակ նկարահանենք, շատ մեծ ու շատ լուրջ պրոմո արշավ անցկացնենք, որպեսզի բոլոր երկրներում մեր երգի մասին դեռ մինչև մրցույթը իմանան:

Մենք պիտի երկրի ներսում քաղաքականությունը փոխենք ու այնպես անենք, որ Սփյուռքը կրկին երեսով թեքվի դեպի մեզ, ինչպես դա կար մինչև 2008 թվականը: Իսկ եթե սա չի արվում, պետք չէ ամեն տարի վայնասուն բարձրացնել, թե «Եվրոպան քըխ է ու մեզ չի սիրում»: Դուք այնպիսի որակյալ նյութ տվե՛ք, որ այլոք պարզապես չկարողանան չսիրել ու չքվեարկել ձեր նյութի համար: Այլապես մենք սովորել ենք մեր երկրի ներսում ամեն ինչ «ափալ-թափալ» անել, էլի, ռուսի ասած, «чисто на глаз»:

Բայց դրսում սա չի անցնում, դրսի համար լուրջ մոտեցում է պետք: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ մեր երկրում իշխանությունը փոխվի, և մենք որակապես այլ իշխանություն ունենանք, որը շահագրգռված կլինի այսպիսի լուրջ միջոցառում բերել Հայաստան:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը