Տնտեսական

25.05.2015 11:20


2014թ. պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով

2014թ. պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով

Այսօր ԱԺ–ում՝ «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2014թ. պետական բյուջեն կատարվել է 90.3 մլրդ դրամ պակասուրդով։ 2013թ. համեմատ՝ պակասուրդի մեծությունն աճել է 26.2%-ով:

Կառավարությունը սա պայմանավորում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար վարկային միջոցները պակաս ստանալու հանգամանքով:

Էապես կրճատվել է նաև պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ տարեվերջին արտարժույթի շուկայում գրանցված տատանումների և դրամավարկային քաղաքականության խստացման պատճառով։ Այսպիսով, դեկտեմբերին կարճաժամկետ պարտատոմսերի բոլոր աճուրդներում գրանցվել է զրոյական պահանջարկ:

Ջանջուղազյանը նաև նշել է, որ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ներքին պետական պարտքը կազմել է 311.7 միլիարդ դրամ, արտաքին պետական պարտքը՝ 1,797.9 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 39.7%-ը։

Այս պարտքից 3,345.3 միլիոն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, շուրջ 440.0 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը