Աշխարհ

25.05.2015 10:05


Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ

Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ

Եգիպտացի դերասան Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, որը նրա մոտ ի հայտ է եկել 3 տարի առաջ։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ դրանից հետո դերասանի վիճակն օրեցօր ավելի է վատանում: 83-ամյա դերասանը դեռ գիտակցում է, որ ճանաչված է, սակայն չի հիշում ֆիլմերը, որոնցում նկարահանվել է, և մոռանում է ընկերների անունները։ Այս մասին պատմել է նրա որդին՝ Թարեք Շարիֆը՝ հավելելով, որ հայրը հրաժարվում է բուժումից։

Շարիֆը «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, այդ թվում՝ բժիշկ Ժիվագոյի (Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը) դերի համար (1966), 1963–ին «Օսկարի» է ներկայացվել «Երկրորդ կարգի լավագույն դերասան» անվանակարգում («Լոուրենս Արաբացի»)։ Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը