Աշխարհ

25.05.2015 09:48


ԻՊ զինյալները Փալմիրայում հարյուրավոր կանանց ու երեխաների են սպանել

ԻՊ զինյալները Փալմիրայում հարյուրավոր կանանց ու երեխաների են սպանել

«Իսլամական պետության» զինյալները սիրիական Հոմս նահանգի հնագույն Փալմիրա քաղաքում 400 խաղաղ բնակչի են սպանել, որոնց թվում բազմաթիվ կանայք ու երեխաներ կան։ Վերջինները չեն հասցրել տարհանվել։ Իսլամիստները նրանց մեղադրել են սիրիական կառավարության հետ կապ ունենալու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքում կատաղի մարտեր են ընթանում Ռամադիի համար։ Կառավարական ուժերին դեռևս չի հաջողվում ազատագրել քաղաքը։ Ծայրահեղականները բացեիբաց հայտարարել են, որ իրենց հաջորդ նշանակետը Բաղդադն է։

ԱՄՆ ավիացիան և դաշնակիցները 27 ավիահարված են հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում և Իրաքում։ Սակայն օդային ճանապարհով ծայրահեղականներին կանգնեցնել չի հաջողվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը