Աշխարհ

25.05.2015 07:07


Եմենի հակամարտության պատճառով 135 երեխա է զոհվել

Եմենի հակամարտության պատճառով 135 երեխա է զոհվել

Եմենի հակամարտությանը զոհ է գնացել 135 երեխա, 260–ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի տնօրեն Էնտոնի Լեյկան։

«ТАСС»–ը նշում է, որ նա հակամարտող կողմերին կոչ է արել պաշտպանել երեխաներին և «հումանիտար դադար» ապահովել՝ վիրավորներին ու թիրախային խմբերին օգնություն հասցնելու նպատակով։

Լեյկան ընդգծել է, որ միայն զինված բախումների լիակատար դադարեցումը կպաշտպանի եմենցի երեխաներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը