Թուրքիան պատրաստ է ՌԴ–ի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում
Ռուս–թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ նաև ռազմատեխնիկական ոլորտում, մասնավորապես՝ սպառազինություններիմատակարարման։ Այս մասին «Интерфакс»–ին ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան ՈւմիտՅարդիմը:
«Որքան գիտեմ, նախկինում այդպիսի համագործակցության օրինակներ եղել են»,–ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ Անկարան հետաքրքրվա՞ծ է ռուսական սպառազինությունների գնման հարցում։
Դեսպանն ընդգծել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական ոլորտում այդքան սերտ համագործակցություն չկա, որքան, օրինակ, էներգետիկ ոլորտում է։
«Հնարավոր է, դա տեխնիկական և քաղաքական պատճառներ ունի»,–հավելել է նա։
Թուրքիան պատրաստ է ՌԴ–ի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում
Ռուս–թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ նաև ռազմատեխնիկական ոլորտում, մասնավորապես՝ սպառազինությունների մատակարարման։ Այս մասին «Интерфакс»–ին ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:

7or.am