Լրահոս

25.05.2015 07:54


Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում

Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Uուրենյանց, Ահարոնյան, Բաբայան, Հր. Ներսիսյան, Ա. Տիգրանյան, Վարշավյան, Վ. Փափազյան, Դ. Անհաղթի, Կ. Ուլնեցու փողոցների, Ադոնցի 12, 14, Պ. Սևակի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2 համարների, Ազատության պողոտայի` իր նրբանցքներով, Արյունաբանական կենտրոնի, «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների և Կառավարական ընդունելությունների տան ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»

Այս խորագրի վերջին նյութերը