Մայիսի 23-ին, ժամը 22.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում` Աղայանի անվան դպրոցի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կետրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ-2108» մակնիշի 34 SU 494, «Տոյոտա» մակնիշի 18 UL 254 և «Վոլկսվագեն» մակնիշի 70 OU 170 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ-2108»-ի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Վոլկսվագեն»-ի և «Վազ-2108»-ի գազի բալոնների փականները:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:
ՃՏՊ Կիևյան փողոցում