Աշխարհ

24.05.2015 09:16


Եմենի նախագահը հրաժարվել է մասնակցել խաղաղ բանակցություններին

Եմենի նախագահը հրաժարվել է մասնակցել խաղաղ բանակցություններին

Եմենի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրից հեռացած նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին ներկա չի գտնվի Ժնևում կայանալիք բանակցություններին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ հավելելով, որ այս որոշումը պայմանավորված է հսկողության տակ վերցված տարածքներից ուժերը հետ կանչելու հուսիթների տված խոստումը չկատարելով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հնարավոր է մասնակցի Եմենի հարցով խորհրդաժողովին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը