Աշխարհ

23.05.2015 18:55


Անհետացել է Կիմ Չեն Ընի եղբայրը

Անհետացել է Կիմ Չեն Ընի եղբայրը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը` 34-ամյա Կիմ Չեն Չհոլը, խորհրդավոր կերպով անհետացել է այն բանից հետո, երբ նրան 2 անգամ նկատել են ռոք աստղ Էրիկ Քլեփթոնի՝ Լոնդոնում կայացած համերգին: Նշվում է, որ Կիմ Չեն Իրի մահից հետո Կիմ Չեն Չհոլն առաջին անգամ է հայտնվել հասարակության մեջ:

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով Հարավային Կորեայի լրատվամիջոցներին, մայիսի 23-ին Կիմ Չեն Ընի եղբայրը պետք է վերադառնար Փհենյան` Մոսկվայով և Պեկինով, սակայն Կիմ Չեն Չհոլ անունով ուղևոր ցուցակներում նշված չի եղել: Նրան չեն նկատել ոչ Մոսկվայի օդանավակայաններում, ոչ էլ Պեկինում: Նրան որոնող լրագրողների կարծիքով` Կիմը կարող էր օգտագործել կեղծ անձնագիր և վերջին պահին փոխել երթուղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը