Լրահոս

23.05.2015 13:36


Ա. Մարտիրոսյան. «Վիճակը վատ է քիմիայի, բնագիտական մասնագիտությունների գծով»

Ա. Մարտիրոսյան. «Վիճակը վատ է քիմիայի, բնագիտական մասնագիտությունների գծով»

Այս տարվա չպահանջարկված մասնագիտությունների թվում են ինֆորմատիկան, ֆիզիկան, ռադիոֆիզիկան, քիմիան, դեղագիտությունը, լեզվաբանությունը (ռուսերեն), թարգմանչական գործը, իրանագիտությունը և եկեղեցաբանությունը։ Պահանջարկվածներն են իրավագիտությունը, լրագրությունը, կառավարումը, միջազգային հարաբերույթունները, հանրային կառավարումը և ռոմանագերմաներենը (անգլերեն)։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Բանախոսը նշել է, որ որոշ մասնագիտությունների գծով դիմորդների գործը հեշտացրել են. օրինակ՝ ռուսաց լեզվի բաժին ընդունվելու համար հայոց լեզվի գնահատականը բերվում է դպրոցից։

Գալստյանը նկատել է, որ վերջին տարիներին երիտասարդները բուհեր ընդունվելիս դիպլոմից ավելի կարևորում են որակյալ կրթությունը։

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանն էլ նշել է, որ առավելապես պահանջարկված են կենսաբանություն, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, սոցիալական մանկավարժություն, լրագրություն մասնագիտությունները:

–Վիճակը վատ է քիմիայի, բնագիտական մասնագիտությունների գծով: Այս բաժիններ որևէ շրջանավարտ առայժմ չի դիմել,- ասել է նա։

Ասուլիսի մասնակիցները կողմ են արտահայտվել մի քանի բուհերի՝ Երևանից Գյումրի տեղափոխելուն:

–Եթե Գյումրին դատարկվում է, ապա պետական ճիշտ քաղաքականություն է բուհերը տեղափոխել այնտեղ: Ամբողջ կյանքը հո չի՞ կարող կենտրոնանալ Երևանում,–ասել է Վաչագան Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը