Թուրքիան հայտնել է «Թուրքական հոսք»–ի մեկնարկի նոր ժամանակացույցը
Թուրքիայում ակնկալում են, որ «Թուրքական հոսք» գազատարը կսկսի գործել 2017թ. ոչ շուտ։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ մեջբերելով Մոսկվայում Թուրքիայի դեսպան Յամիտ Յարդիմի խոսքերը։
Նա նշել է, որ Մոսկվան և Անկարան դեռ չեն հասել նախագծի մեկնարկային փուլին, բացակայում է նաև պարտավորությունների մասին ստորագրված որևէ պայմանագիր։
«Բայց ծրագիրը կյանքի կոչելու մտադրություն, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից, առկա է»,–հավելել է դեսպանը։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը հայտարարել էր, որ մտադիր են մինչև առաջին կիսամյակի ավարտը ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին համաձայնագիրը։

7or.am