Աշխարհ

23.05.2015 12:45


ՌԴ ԱԳՆ. «ԼՂ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի»

ՌԴ ԱԳՆ. «ԼՂ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի»

ՌԴ արտգործնածարար Սերգեյ Լավրովի հրավերով մայիսի 24–26–ը Ռուսաստան պաշտոնական այց կկատարի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Մայիսի 25–ին նախանշված հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը։

«Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Միաժամանակ, պետք է նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հենարան լինել, լուծումների տարբերակներ առաջարկե։ Բայց բուն կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտող երկրներից։ Ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները հույսը չեն դնում ղարաբաղյան հակամարտությունն ակնթարթային կերպով լուծող ինչ–որ տեղից «կախարդական բաղադրատոմսերի» ի հայտ գալու վրա։ Դա ճանապարհ է, որը կարող է հաղթահարել քայլողը միայն»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը