Աշխարհ

23.05.2015 16:58


Չեչնիայում 15-ամյա պատանին սելֆիի պատճառով մահացել է բետոնե սալի տակ

Չեչնիայում 15-ամյա պատանին սելֆիի պատճառով մահացել է բետոնե սալի տակ

Գրոզնիում բետոնե սալն ընկել է 15-ամյա պատանու վրա, որն այդ պահին սելֆի էր անում։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ երկրի Քննչական վարչությանը հղումով։

«15-ամյա անչափահասը լուսանկարվելու համար փորձել է բարձրանալ բետոնե պատվարին, սակայն սալերից մեկն ընկել ու լխճել է նրան։ Ստացած վնասվածքներից պատանին տեղում մահացել է»,–ասվում է ՔՎ հաղորդագրության մեջ։

Ներկայումս նախաքննական ստուգում է սկսվել՝ պարզելու հողակտորի սեփականատիրոջ անունը, որի շուրջ բետոնե պարիսպ էր կառուցված։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի քաղաքացուհին սելֆի անելիս կրակել է իր վրա, և գտնվում է ծանր վիճակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը