Աշխարհ

23.05.2015 10:55


Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա. ԱՄՆ պետդեպ

Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ, Վաշինգթոնի կարծիքով, Ռուսաստանը ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա։ Այդ պատճառով ԱՄՆ-ը մտադիր է խորացնել աջակցությունը ծրագրի մասնակից երկրներին․

«Մենք մտադիր ենք աջակցել հետագա նախաձեռնություններին, որոնք առաջ կտանեն ժողովրդավարությունը և որակյալ կառավարումը, ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել տնտեսական ու սոցիալական զարգացմանն «Արևլյան գործընկերության» երկրներում։ Դա առավել կարևոր է Ռուսաստանի կողմից ճնշման ավելացման ժամանակ և ամբողջ տարածաշրջանով տարածված ապատեղեկատվության պայմաններում», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռիգայում մայիսի 21-ից 22-ը կայացել է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին մասնակցել են ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ և 6 մասնակից երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի պատվիրակություններ։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը