Աշխարհ

23.05.2015 10:06


ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության առաջին մասը

ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության առաջին մասը

ԱՄՆ–ում հրապարակել են Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային նամակագրության մի մասը, որը նա վարել է պետքարտուղարի պաշտոնում։ Ավելի ուշ նախատեսվում է հանրայնացնել ողջ նամակագրությունը։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ներկա պահին հրապարակվել է 296 նամակ։ Խոսքը միայն էլեկտրոնային նամակագրության մասին է, որը չի պարունակում գաղտնի տեղեկատվություն։

Նշվում է, որ նամակների որոշ հատվածներ ջնջվել են՝ անվտանգության նկատառումներով։ Դրանք կապված էին 2012թ. սեպտեմբերին լիբիական Բենգազի քաղաքի ահաբեկչության հետ, երբ տեղի ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ 4 քաղաքացի, այդ թվում՝ Լիբիայի դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը